Ալեսանդրա Ամբրոսիոն ներկայացել է հանրությանը Victoria's Secret-ի աղմկահարույց ֆոտոշարքից հետո
LifeՆոյեմբերի վերջին Շանհայում կանցկացվի Victoria's Secret Fashion Show ամենամյա մեգաշոուն, ու այս գեղեցկուհին հպարտորեն կքայլելի պոդիումի վրա։
Իսկ մինչ այդ, 36-ամյա բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյին նկատել են Բեւերլի Հիլզում։ Գեղեցկուհին գնում էր նախաճաշելու՝ չմոռանալով իր հետ վերցնել Louis Vuitton purse պայուսակը։
Ալեսանդրան առաջին անգամ է հանրությանը ներկայացել Victoria's Secret-ի համար աղմկահարույց ֆոտոշարքից հետո, որին նա մասնակցել է բրազիլացի մեկ այլ գեղեցկուհի Ադրիանա Լիմայի հետ։
Հանրահայտ բրազիլուհի մոդելները նկարահանվել են ապրանքանիշի գովազդարշավում, որն ունի Obsessed («Սեւեռվածը») սադրիչ անվանումը։ Գովազդարշավի կարգախոսն է 'Obsessed with every sexy detail' («Սեւեռված յուրաքանչյուր սեռական մանրուքին»)։