Սերժ Սարգսյանի վերջնագիրը ԵՏՄ-ին
ՔաղաքականությունԱռաջին / Եվրասիական տնտեսական միության Սոչիի գագաթնաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը դիվանագիտական նրբությամբ փաստացի վերջնագիր ներկայացրեց Եվրասիական միությանը՝ խոսելով Չինաստանի և Իրանի հետ ազատ առևտրային հարաբերության հեռանկարներից:
Սարգսյանի ելույթում հստակ էր ակնարկը այն մասին, որ ԵՏՄ անդամները բավականին շահագրգռված են Չինաստանի հետ հարաբերության զարգացման հեռանկարով, ազատ առևտրի ռեժիմի շուրջ պայմանավորվածությամբ, իսկ ահա Իրանի հարցում այդ շահագրգռությունը այդքան էլ մեծ չէ, և առավելապես Հայաստանն է, որ ձգտում է Իրան-ԵՏՄ համաձայնագրի կնքմանը: Սարգսյանը արձանագրում էր, որ Չինաստանի ուղղությամբ գործընթացը շարժվում է բավական արագ՝ միաժամանակ մատնանշելով, որ կարևոր է, որպեսզի Չինաստանի հետ ծրագրերը և հեռանկարները ներգրավեն ԵՏՄ բոլոր անդամներին: Իրանի հարցում Սարգսյանը հույս էր հայտնում, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ մյուս անդամները շահագրգռված են գործընթացը առաջ տանելու համար:
Այդպիսով ակնհայտ էր, որ Երևանը նախ՝ դժգոհություն է արտահայտում ԵՏՄ-ից, որ Չինաստանի ուղղությամբ և Իրանի ուղղությամբ ազատ առևտրային հարաբերության գործընթացների հանդեպ չկա, այսպես ասած, հավասար վերաբերմունք, և Չինաստանի ուղղությամբ լինելով առավել շահագրգռված՝ ԵՏՄ անդամները առավել, այսպես ասած, արդյունավետ են մղում գործընթացն առաջ:
Իհարկե, այստեղ ակնառու է, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համար իրանական ուղղությունը խոշոր հաշվով ռազմավարական չէ՝ ի տարբերություն Չինաստանի: Հետևաբար Մոսկվան, Մինսկը և Աստանան մեծ ջանք են կենտրոնացնում Պեկինի հետ պայմանավորվածությունն առաջ շարժելու համար, իսկ ահա Թեհրանի հարցում այդ ջանքը չկա:
շարունակությունը՝ կայքում