Հայերեն

Դատի են տվել Արա Թորանյանին

Աշխարհ

Ֆրանսիական Nouvelles d’Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը հոկտեմբերի 17-ին կկանգնի Փարիզի Ընդհանուր իրավասության դատարանի 17-րդ ուղղիչ ատյանի առաջ: Արա Թորանյանին դատի են տվել զրպարտության մեղադրանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արա Թորանյանը մանրամասներ ներկայացրեց: Մի քանի տարի առաջ «Լիպերասիոն» կայքում Ռոպեր Ֆորիսոնը Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդված է հրապարակել. «Նա միշտ հայերի դեմ հրապարակումներով է հանդես գալիս, ասում, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել և փորձում է մեր պարզ պատկերը սևացնել այն բոլոր տեղերում, որտեղ լինում է: Այս հոդվածում էլ նա փորձում էր անել նույնը: Ի դեպ, նա միշտ պաշտպանում է թուրքական կողմը»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Թորանյանը: Պատասխան հոդվածում Արա Թորանյանը Ռոպեր Ֆորիսոնին հարց է ուղղել՝ ո՞վ է ձեզ փող տալիս, ո՞վ է ձեր հետևում կանգնած:

Ի դեպ, Արա Թորանյանի շահերը դատարանում պատշպանելու է հայտնի փաստաբան Հենրի Լուկրելցը: Արա Թորանյանը նաև նշեց, որ լավատեսորեն է տրամադրված, մեծ հույս ունի, որ դատը կհաղթի, իսկ եթե պարտվեց, սա կնշանակի, որ Ֆրանսիայում խոսքի ազատություն չկա: Նա նաև նշեց, որ թուրքական լոբբինգը հայերի դեմ լավ է աշխատում:

Ի պաշտպանություն Արա Թորանյանի՝ Ֆրանսիայի ՀԲՄԸ-ն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ ֆրանսիական օրենսդրությունը թույլ չի տալիս դատական հետապնդում ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ։

«Արդա՞ր է, որ վերջիններս կարենան խուսափիլ դատվելե որպես ա՛յն, ինչ որ են, և կարենան դատապարտել տալ զոհերու շառավիղները։ Հարկ է խստիվ դատապարտել դերերը շրջելու և արտահայտության ազատությունը գործիք դարձնելու այս խայտառակ փորձը։ Պաշտպանել արտահայտության ազատությունն ընդդեմ անոնց, որոնք կփորձեն նենգորեն զայն խոտորել, պաշտպանել հալածանքներու զոհերու ժառանգորդները՝ ընդդեմ դահիճներու ժառանգորդներուն, չխոչընդոտել պատմական ճշմարտության փոխանցումը՝ ահավասիկ հոկտեմբեր 17-ին սկսող դատավարության խորհրդանշական գրավականները։ Ամբողջովին կվստահինք մեր երկրի արդարադատության, որ ան պիտի հայտնվի վերոնշյալներուն արժանի բարձրության վրա»։

Ի դեպ, Արա Թորանյանը հաճախ է դատական այսպիսի գործերի կիզակետում հայտվում: Հիշեցնենք, որ նրան մեղադրում էին, որ իր ղեկավարած պարբերականը հրապարակել է Լուարի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս Ադրբեջանը որակում էր որպես «ահաբեկիչ երկիր»:

Ի դեպ, Ֆրանսիայի էլիտան արդեն աջակցություն է հայտնել Արա Թորանյանին՝ Շառլ Ազնավուր, Պերնար-Հանրի Լևի, Սերժ Քլարսֆելտ, Առնո Քլարսֆելտ, Միշել Օնֆրե, Ֆրետերիկ Անսել և այլոք:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված