Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղից առաջ հերթական անգամ շնորհակալություն է հայտնել անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որի ղեկավարությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Երբ նոր էի տեղափոխվել Դորտմունդ, Կլոպն ինձ ասաց, որ պետք չէ անդադար մտածել ֆուտբոլի մասին: Ժամանակի ընթացքում հասկացա նրա ասածի իմաստը: Աստիճանաբար ես փոխվում էի: Շատ շնորհակալ եմ Կլոպին, նա լավ է աշխատել իմ հոգեբանական վիճակի վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է 11freunde.de-ն:
Հոկտեմբերի 14-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին: