Բրիտանական հեռուստատեսությամբ առաջին անգամ լեգալ ցուցադրելու են կանացի պտուկներ
ԱշխարհՄեծ Բրիտանիայում ցերեկային հեռուստաեթերում առաջին անգամ ցուցադրելու են կանացի կրծքապտուկ։ Այն ցուցադրվելու է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկմանն ուղղված արշավի շրջանակում, հայտնում է The Sun-ը ։
Կրծքապտուկի ցուցադրման թույլտվությունը ստացել է CoppaFeel! կազմակերպությունը։ Եթերում ցուցադրելու են, թե ինչպես կարելի է շոշափելով հայտնաբերել կրծքի մեջ քաղցկեղի հնարավոր նշանները։
Պարբերականը գրում է, որ երիտասարդ կանանց 80 տոկոսը կուրծքն ինքնուրույն չի զննում։ Մեծամասնությունն ասում է, որ հստակ չգիտի, թե ինչպես է պետք դա անել։ Երկուշաբթի, հոկտեմբերի 16-ին, նրանց դա պատկերավոր ցույց կտան։ Տեսանյութը ցուցադրվելու է կինոթատրոններում։
«Մենք հույս ունենք, որ ավելի շատ երիտասարդ կանանց կդրդենք սովորություն դարձնել սեփական կուրծքը զննելը, ինչը մի գեղեցիկ օր կարող է փրկել նրանց կյանքը»,- ասում է Նատալի Քելին CoppaFeel! –ից։
CoppaFeel! բարեգործական կազմակերպությունը հիմնվել է The Sun պարբերականի 31-ամյա լրագրողի կողմից այն բանից հետո երբ 23 տարեկանում նրա մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ։