Սերժ Սարգսյանի չտապալվելու հարցն է սեղանին
ՔաղաքականությունՀայելի / Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սարգսյանն ու Ալիևը դրանից ավելի վաղ հանդիպել էին Վիեննայում՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց:
Ադրբեջանի կողմից սահմանին պարբերաբար իրականացվող ագրեսիվ գործողությունները լավ հիմք չեն նախագահների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքների համար, սակայն պարզ է նաև, որ Բաքուն գործի է դրել իր վաղեմի աշխատոճը:
Ալիևը, «երես առած» այն փաստից, որ համանախագահներն իրենց նախավերջին հայտարարության մեջ չհիշատակեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ներկայացրած պահանջների կատարումը, այն է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, փորձելու է առաջիկա բանակցություններում ցույց տա Բաքվի «առավելությունը» հայկական կողմի նկատմամբ:
շարունակությունը՝ կայքում