Լիբանանում երկու հայուհիներ կարևոր պաշտոնների են նշանակվել
ԱշխարհԼիբանանի կառավարությունը վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել տնտեսական խորհրդի նոր անդամներ նշանակելու վերաբերյալ և ՀՅԴ երկու ներկայացուցիչների թեկնածությունները հաստատվել են, գրում Է Ազդակը:
Թեկնածուներից մեկը 2004-ին Սորբոնի համալսարանում քաղաքագիտության դոկտորական աստիճան ստացած, Լիբանանյան համալսարաններում դասախոսական փորձով Նորա Բայրաքդարյան Գապաքյանն է, մյուսը՝ Սան Ժոզեֆ համալսարանի շրջանավարտ և այժմ դասախոս Լուիզա Պապոյան Ազեզյանն է:
Տնտեսական խորհրդի 70 անդամներից 12-ը կանայք են, և նրանցից մեկը ևս հայուհի է՝ Հասմիկ Տանձիկյան Խուրի:
Լիբանանի կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական խորհրդի գործունեությունը՝ նշելով, որ Լիբանան այժմ տնտեսական զարգացումների նոր փուլում է՝ նոր մարտահրավերներով: