Հայերեն


Որքա՞ն արժե թիկնապահ վարձելն ու օբյեկտ պահպանելը Հայաստանում

Հասարակություն

hraparak.am / ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչությունումում (ՊՊ ԳՎ) ծառայում են բարձր մասնագիտական պատրաստականություն և թիկնապահական ծառայության փորձ ունեցող ոստիկաններ և ռազմականացված խմբի աշխատակիցներ։ Պատվիրատուի ցանկությամբ ծառայությունը մատուցվում է քաղաքացիական հագուստով և հաշվեցուցակային զենքով՝ ինչպես մարտական, այնպես էլ ծառայողական, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՊ ԳՎ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը։ Նա նաև նշեց, որ նշեց, որ 2015 թվականին ստեղծվելու է համընդհանուր մոնիտորինգի կենտրոն, որը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն իրականացնել՝ օգտագործելով նորագույն տեխնիկական միջոցներ՝ ավելացնելով, որ արդեն 1000 հոգի նախնական պատվեր է տվել։

Բացի մասնավոր անձանից, իրականցնում են նաև պետական և մասնավոր օբյեկտների պահպանություն։ Այս ամենի անվտանգությունն ու պահպանությունն իրականացվում է կայուն պահակակետերով, պարեկային ավտոմեքենաներով, կիրառվում են նաև վարժեցված շներ, ունեն նաև հատուկ ստորաբաժանում։ Ըստ Մինասյանի՝ իրենց վարչության աշխատակիցները կարող են նաև օդանավակայանում քաղաքացիներին դիմավորել, ապահովել թանկարժեք, հատուկ բեռների անվտանգ տեղափոխում, տրամադրվում են նաև թիկնապահներ, ուղեկցող մեքենաներ, նույնիսկ կարող են բնակարաններում տագնապային կոճակներ տեղադրել նաև ընտանեկան վեճերի կարգավորման համար և այլն, և այլն։ Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց այս ամենը, իհարկե, փող արժե։ Նշենք, սակայն, որ ՊՊ ԳՎ-ն շահույթ չհետապնդող կառույց է, և պետական օբյեկտների պահպանությունից ստացված միջոցներից բացի մասնավորից ստացված միջոցները ուղղվում են աշխատավարձերի, հագուստի և տեխնիկական համալրման ապահովմանը։

Գովազդային ընդմիջման նմանվող այս հայտարարությունից հետո հետաքրքրվեցինք՝ որքա՞ն արժեն նրանց մատուցած ծառայությունները։


Մինասյանն ասաց, որ պետք է առանձնացնել կայուն պահակետով (ԿՊ) և կենտրոնական պահպանության դիտակետով (ԿՊԴ) իրականացվող ծառայություններ։
«ԿՊ-ով ծառայությունը, երբ ոստիկան է կանգնում կամ ռազմականացված հրաձիգ և իրականացվում է պարտադիր չորս հոգուց բաղկացած ծառայողներով, մեկ ծառայողի համար սահմանված է 166.630 դրամ վճար։ Իսկ ԿՊԴ-ներով ծառայությունը, որը ներառում է պարագծային պահպանություն, բնակարանների պահպանություն, ինչպես նաև տագնապային կոճակը, այլ գին արժե։ Իսկ կոնկրետ թիկնապահների դեպքում ութժամյա ծառայության դիմաց մեկ թիկնապահի համար 160. 000 դրամ է վճարվում։

 

«Բնակարանների պահպանությունը մինչև 120 քմ կազմում է 5-15 հազար դրամ, առանձնատները՝ 50 հազարից և բարձր»,-ասաց ոստիկանության պաշտոնյան՝ ընդգծելով, որ ոստիկանական ծառայություններն ավելի թանկ են, քան հրաձիգով կատարվող ծառայությունները։ ԿԴՊ-ով վերոնշյալ ծառայությունները, սակայն, տեխնիկական միջոցներով են իրականացվում՝ առանց ծառայողների մասնակցության։


ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ հավելեց, որ իրենք կարող են ցանկացած քաղաքացու հետ կնքել պայմանագիր և ամսական բաժանորդավճարից բացի ամսվա ընթացքում ցանկացած պահի՝ 24 ժամ օրվա ընթացքում 365 օր տարվա ընթացքում քաղաքացին կարող է զանգահարել ՊՊ ԳՎ, ասել, որ հանդիսանում է իրենց բաժանորդը և ցանկացած ծառայություն կմատուցվի նրան։ Ամսվա վերջին, սակայն, տվալ քաղաքացին ստիպված կլինի բաժանորդավճարից բացի նաև այդ հավելյալ ծառայությունների համար վճարել։

Դուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված