Ընտանեկան բռնություն. 24-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել
ՀասարակությունԸնտանեկան վիճաբանությունը հանգեցրել է 24-ամյա կնոջ ինքնասպանության փորձի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները վիճաբանել են, եւ տղամարդը հարվածել է կնոջը, որից հետո երեխային կնոջը չի տվել: Այդ ամենից հետո էլ երիտասարդ կինը Սասունցի Դավթի կայարանի տարածքում ինքնասպան լինելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել:
Արդյունքում՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել, եւ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Թե երբ է տեղի ունեցել վերոնշյալ դեպքը, լրատվամիջոցը չի մանրամասնում: