Ովքեր են ուտիները
ԱշխարհՈւտիները (կամ ուդիները) Կովկասի հնագույն ժողովուրդներից են, աղվանների կամ կովկասյան ալբանների անմիջական ժառանգորդները։ Աղվանները հանդիսանում են նաև ղարաբաղցիների, լեզգիական ժողովուրդների և կախեթցիների նախնիները։ Ընդհ․ թիվը՝ մոտ 10 հզ․։ Լեզուն պատկանում է նախա-դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Հավատացյալ ուտիները քրիստոնյաներ են։
Ուտիների պետության՝ Աղվանքի տարածքը համընկնում է ներկայիս Ադրբեջանի տարածքին։ Նրանց մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ․թ․ա․ 5-րդ դարին՝ Հերոդոտի "Պատմության" մեջ։ Աղվանների երկու մայրաքաղաքները՝ ներկայիս ադրբեջանական Գաբալան ու Բարդան հանդիսանում են ուտիների պատմական քաղաքները։ 5-րդ դարում Մաշտոցը հայերենի ու աղվաներենի համար ստեղծում է գրեր՝ այդպիսով հիմք դնելով նաև ուտիների գրական լեզվի ստեղծմանը։ Արաբների կողմից Աղվանքը զավթելուց հետո ուտիների թիվն աստիճանաբար սկսում է կրճատվել։ 19-րդ դարում նրանք մասամբ ձուլվում են հայերին։
Ներկայումս ուտիներն ապրում են հիմնականում Ադրբեջանում և Ռուսաստանում։ Հայաստանում նրանց թիվը 200 է։
Հայտնի ուտիներն են․
1․ Վորոշիլ Ղուկասյան — սովետական լեզվաբան, պատմաբան, կովկասագետ
2․ Գեորգի Կեչաարի — սովետական գրող, հասարակական գործիչ, գիտնական
3․ Մովսես Սիլիկյան — հայկական և ռուսական ռազմական գործիչ
4․ Ստեփան Պաչիկով — Evernote հավելվածի հիմնադիր և բաժնետեր