Սերժ Սարգսյանի նյարդերը չդիմացան. ի՞նչ է կատարվել
ԱմենաընթերցվածԼրագիր / Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը մի շարք հայտարարություններ արեց բանակցային գործընթացում «հետաքրքիր նորությունների» եւ այդ համատեքստում հայկական կողմի զիջումների պատրաստակամության մասին: Հայաստանի ԱԳ նախարարն ինքը հայտարարություն արեց Ադրբեջանին տարածքների վերադարձի հարցի քննարկման մասին:
Նյու Յորքի հանդիպումից հետո Մինսկի խումբը երկու հայտարարություն արեց, որոնցում չէր խոսվում Վիեննայի պայմանավորվածությունների մասին: Դա հարցեր առաջացրեց հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում, իսկ ադրբեջանական կողմն ավելի սաստկացրեց իր «դիվանագիտական հաղթանակի» ու հայերի զիջման մասին հռետորաբանությունը: Առավել եւս՝ բանակցությունների ու հանդիպումների մասնակցելու հայկական կողմի պատրաստակամության ֆոնին:
Այս ողջ ընթացքում հայկական կողմը հիմնականում լուռ էր, երբեմն-երբեմն հնչում էին անորոշ պարզաբանումներ: Մինչեւ որ հնչեց հայկական կողմի՝ նախապայմաններից հրաժարվելու վերաբերյալ Ալիեւի հայտնի հայտարարությունը, որից հետո Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով կոշտ ու տեղ-տեղ կոպիտ պատասխան տվեց:
շարունակությունը՝ կայքում