Ինչու՞ հենց նրանք
ՀասարակությունHraparak.am-ը գրում է․
Երեկ, ի տարբերություն նախորդ տարիների, անկախության 25-ամյակի միջոցառումների վերջին հանգրվանը եղավ Մարզահամերգային համալիրը, որտեղ էլ տեղի ունեցավ տոնական և եզրափակիչ համերգը: Համերգին մասնակցում էին միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Համերգային ներկայացումներից, հեղինակային երգերից զատ ցուցադրվեց մի հոլովակ, որում ներառել էին տարբեր բնագավառների մարդկանց, ովքեր Հայաստանը պատվով ներկայացրել են աշխարհին: Չեմպիոններ, հերոսների, մշակութային գործիչների շարքում ներառվել էին նաև մի քանի լրագրողներ՝ Aravot.am-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյան, «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության պետ Արտակ Ալեքսանյան, «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյան: Միջոցառմանը ներկա լրագրողների մեջ տարակուսանք է առաջացել, թե ինչով է պայմանավորված այս լրագրողների ընտրությունը, ինչ սկզբունքով եւ ով է նրանց ընտրել: Նրանք դեմ չէին ներկայացված լրագրողներին, սակայն կարծում են, որ ուրիշներն էլ կարող են տեղ գտնել այս շարքում: