Ինչ վտանգ է ներկայացնում մազերի ներկելը կրծքի համար․ սենսացիոն կարծիք մասնագետից
LifePrincess Grace Hospital լոնդոնյան հիվանդանոցի պրոֆեսոր Քեֆան Մոկբելի կարծիքով՝ մազերը տարեկան ավելի քան 6 անգամ ներկելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։
Հետազոտությունը հիմնված է կանանց հիվանդությունների պատմությունների վրա, որոնց մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել։ Ուսումնասիրելով տվյալները՝ բժիշկը եկել է եզրակացության, որ այն կանանց մոտ, ովքեր մշտապես ներկում են մազերը, կրծքագեղձի ախտորոշումը հաստատվում է 14 տոկոսով ավելի հաճախ։
Բժշկի խոսքով՝ օրգանիզմի վրա առավել քիչ ազդեցության համար պետք է ընտրել ներկանյութեր, որոնք պարունակում են առավել քիչ արոմատիկ ամիններ։ Նա նշել է, որ բնական բաղադրիչներով ներկանյութերը վտանգ չեն ներկայացնում առողջության համար։ Բժիշկը խորհուրդ է տվել նաև պարբերաբար ստուգում անցնել։