Կարապետյանը դարձավ մեր պաշտոնյաների «Չէին սպասում»-ը
ԱմենաընթերցվածՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․
Արդեն երկար տարիներ է՝ ինչ Հ2 հեռուստաալիքով հեռարձակվում է «Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը: Այս հաղորդումը պատահական չհիշեցի: Այնպիսի տպավորություն է, որ նոր վարչապետը մեր օրենսդիր և գործադիր իշխանությունների համար դարձավ, բառիս բուն իմաստով, «Չէին սպասում» հաղորդման վարողը: Երբ ինչ-որ մեկը դուռը թակեց, իսկ կիսամերկ և խալաթով քնաթաթախ մեր չինովնիկները այդպես էլ չհասկացան, թե ով և ինչու է այս ժամին իրենց դռան զանգը տալիս: Եվ հիմա նրանք բոլորը ստիպված են ցույց տալ «հաղորդավարին», թե ինչեր ունեն իրենց հյուրասենյակներում, ննջարաններում, լոգարաններում և, հատկապես, խոհանոցներում․․․