19-ամյա աղջիկն իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 4 ժամ առաջ
ԱշխարհԲրիտանիայի Հարավային Յորքշիր կոմսության 19-ամյա բնակչուհին, ով չէր հասկանում, թե ինչու է գիրանում, պատկերացում անգամ չի ունեցել, որ հղի է մինչև երկունքի ցավերի սկսելը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քոնի Ուիթոնը երկար ժամանակ տանջվել է 25 կգ ավելորդ քաշից ձերբազատվելու համար և անհանգստացել է, երբ առանց պատճառի նորից է սկսել գիրանալ:
Նշվում է, որ երիտասարդ կինը մեջքի հատվածում մշտական ցավեր է ունեցել, սակայն շարունակել է ապրել իր բնականոն կյանքով: Որոշ ժամանակ անց դիմելով բժշկի՝ պարզել է, որ իրականում հղիության 9-րդ ամսում է գտնվում և պատրաստվում է ծննդաբերել:
Հղիության մասին տեղեկանալուց 4 ժամ անց նա որդի է լույս աշխարհ բերել:
Նշվում է, որ Քոնին հղիության ընթացքում ալկոհոլային խմիչքներ է օգտագործել և մարզասրահ է հաճախել, և հենց այդ ժամանակ էլ ուժեղ ցավեր է ունեցել: