Հետ կկանգնի՞ Սարգսյանն իր խոսքից
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․
Պարոն Գրիգորյան, հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը։ Շտապողականություն չկա՞ ժամկետների առումով, համաձայնագրի հրապարակումից հետո կարո՞ղ է խոչընդոտներ լինեն ստորագրման առումով։
Ես կարծում եմ, որ համաձայնագրի տեքստը կարելի էր հրապարակել դեռևս նախաստորագրումից անմիջապես հետո, այսինքն՝ այս տարվա մարտին։ Դա նշանակում է, որ պայմանագիրը պատրաստ է ամբողջությամբ։ Ես շատ կարևոր եմ համարում փաստաթղթի հրապարակումը, որովհետև երբ դու հրապարակում ես փաստաթուղթը, միշտ ավելի դժվար է այն երկրների համար, որոնք դեմ են, որ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը։ Կամ նույնիսկ եթե Հայաստանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հնարավոր է դժգոհ լինի այդ համաձայնագրի ստորագրումից, երբ փաստաթուղթը հրապարակվում է, հետո խոչընդոտներ հարուցելն ավելի է դժվարանում։
Այո, թող հասարակությունը ծանոթանա փաստաթղթին, թող Ռուսաստանը ծանոթանա, եթե մտավախություններ ունի՝ թող ասի, ոչ թե փակ, գաղտնի գործընթացը գնա, վերջում էլ պարզվի, որ չենք ստորագրում։ Չեմ կարծում, որ ստորագրման առումով հիմա մեծ վտանգներ կան, քանի որ և Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց, և Նալբանդյանը Եվրոպայի ԱԳ նախարարների նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ այն կստորագրվի։ Այո, միշտ էլ մտավախություններ կան, բայց ես փաստաթղթի հրապարակելը այդ առումով բացասական չեմ դիտում։ Հակառակը, փաստաթղթի հրապարակումը դրական է ստորագրման համար։
Այսինքն՝ հրապարակելուց հետո ավելի դժվա՞ր կլինի չստորագրելը։
Այո, շատ ավելի բարդանում է, քանի որ եթե չհրապարակեին, միշտ էլ կարող էին լինել կասկածներ, ինչ-որ խնդիրներ կամ կլինեին ենթադրություններ, որ տեքստում կան բաներ, որոնք Ռուսաստանի համար մտահոգիչ են։ Բայց հիմա փաստաթուղթը հրապարակված է, և եթե կան դիտողություններ, թող հրապարակային ասեն։ Ես հուսով եմ, որ հրապարակումը շատ է աջակցելու նոյեմբերին կայանալիք ստորագրման գործընթացին։ Նաև շատ կարևոր է, որ Բրյուսելում փաստաթղթի ստորագրմանը բոլոր երկրներն իրենց համաձայնությունը տան, իսկ դա ավելի արագ կլինի, քանի որ արդեն հիմա երկրները կարող են ծանոթանալ փաստաթղթին։ Վավերացման գործընթացն ավելի երկարատև է լինելու։
շարունակությունը՝ կայքում