«Ցավով հայտնում եմ, որ մեր ճանապարհները բաժանվեցին»․ Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է
ՀասարակությունՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Նա նշել է, որ ամուսինն այդպես էլ իր համար օտար է մնացել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝
մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում… Բաժանումը սրտի բաց վիրահատություն է առանց անեսթեզիայի... խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը եւ խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ...
Հարգանքով եւ սիրով, Ձեր՝ Հասմիկ»,- գրել է նա եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը.
Հասմիկ Պապյանի ամուսինը՝ Կոնրադ Կուեյնն է՝ ավստրիացի թատերական գործիչ, բեմադրիչ: Նրանք դուստր ունեն՝ Սիրանույշը: