Մոսկվայում հայ երիտասարդի գնդակահարության տեսագրությունը հայտնվել է համացանցում
ԱշխարհՄոսկվայում տեսախցիկները ֆիքսել են Նովոսլոբոդսկայա փողոցում հայ բիզնեսմեն 38-ամյա Գեորգի Ակոբջանովի սպանության պահը։
Կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում գործարարին եւ առնվազն 5 անգամ կրակում։ Մի քանի գնդակ վնասում են տղամարդու դեմքը։
Սպանության բնույթից դատելով՝ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան, փոխանցում է «ՌԵՆ Թի Վին»։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձը 4 անգամ կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։