Հայերեն


Հայաստանի զարգացման միակ բանաձևը

Հասարակություն

Հայաստանում տարեցտարի ահագնացող ու այլևս համազգային աղետի վերածված արտագաղթի մասին, թերևս, շատ է խոսվում. բացասական վիճակագրության պակաս առանձնապես չի զգացվում, ու, ինչպես ոլորտի մասնագետներն են բազմիցս նշել, ևս մեկ, առավելագույնը երկու տասնամյակ, ու Հայաստանը կարող է վերածվել 1.5-2 միլիոնանոց բնակչությամբ երկրի, ընդ որում՝ ծերացած երկրի, քանի որ որքան էլ ցավալի է խոստովանելը, փաստը մնում է փաստ, որ մեր երկրից արտագաղթում է հիմնականում ռեպրոդուկտիվ տարիքի բնակչությունը, նրանք, որոնց այսօրվա գործունեությամբ է պայմանավորված լինելու երկրի վաղվա օրը (ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած, և սա այն պարագայում, երբ Հայաստանը վաղուց է գերազանցել 10%-ի շեմը):
Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ հատկապես վերջին տարիներին Հայատանից արտագաղթողների թիվը տարեկան կազմում է 30-50 հազ. մարդ: Իսկ թե ինչ են նշանակում նմանատիպ թվերը մի երկրի համար, որը, բացի սակավամարդ լինելուց, ունի նաև չլուծված հակամարտություն ու ծոծրակին շնչող թշնամիներ, երկար-բարակ պարզաբանելը, կարծում ենք, ավելորդ է. խնդիրն այլևս ազգային անվտանգության տիրույթում է ու սա չի կարելի չխոստովանել:
Ի՞նչ է արվում աղետը կանխելու համար, արդյոք նույն Կառավարությունը գիտակցո՞ւմ է խնդրի ողջ բարդությունը, թե՞ հայրենի չինովնիկները հարցին նայում են մակերեսորեն, առանց խորանալու: Արդյոք կա՞ այն գիտակցումը, թե ինչի արդյունք է արտագաղթը: Այս իմաստով պետք է նկատենք, որ ամեն բան կարծես այնքան էլ միանշանակ չէ. համենայնդեպս՝ հայ պաշտոնյաներից քչերն են ցանկանում խոստովանել, որ դեմոգրաֆիական գերխնդիրը հիմնականում պայմանավորված է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով: Ավելին՝ ոմանք համոզված են, որ Հայաստանում աշխատատեղերն այնքան են «գոլ տվել», որ կարելի է նույնիսկ տարեցներին աշխատանքի ուղարկել՝բայդպիսով ապահովելով նրանց «քաղցր» ծերությունը:
Մի խոսքով՝ փորձ է արվում խուսափել իրականության աչքերին ուղիղ նայելուց, և այս ամենն այն պարագայում, երբ նախագահի կողմից խնդիր է դրված 2040-ին ունենալ 4 միլիոնանոց Հայաստան:
Ակնհայտ է,սակայն,որ Հայաստանը լինելով սահմանափակ հնարավորություններով պետություն, չի կարողանալու միայնակ հաղթահարել այն բոլոր արգելքները,որոնք հանգեցրել են ներկա անբարեհույս վիճակին. մեզ հարկավոր է ինտեգրացիա՝բառիս ամենալայն իմաստով, քանի որ առանց դրա գլոբալիզացված աշխարհում անհնար է իրացնել ունեցած ներուժն ու տեղ գտնել արևի տակ:
Հայաստանում անցկացվող Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որի կազմակերպիչն, ինչպես հայտնի է, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է, կոչված է,ըստ էության, մեկ բանի՝ տալ Հայաստանին բացառիկ շանս՝ներկայանալի դառնալու աշխարհին, լինելու կապող կամուրջ մայրցամաքների միջև, ներգրավելու նորանոր կապիտալաներդրումներ աշխարհի տարբեր ծայրերից, զարգացնելով տնտեսույունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր, ընձեռել երկրին նոր հնարավորություններ ու դուրս գալ այն բարդագույն վիճակից, որում հայտնվել է:
Այս իմաստով պետք է նշել, որ միջազգային տնտեսական ինտեգրացիան ցանկացած երկրի համար միանշանակորեն ունի դրական նշանակություն, քանի որ էապես նպաստում է առողջ մրցակցության աճին, առևտրի ավելի լավ պայմանների ապահովմանը, նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, ենթակառուցվածքի բարելավմանը զուգահեռ շուկայի ընդլայնմանը, գործազրկության կրճատմանը (ՀՀ-ում համար մեկ խնդիրն է հանդիսանում), գործարար կապերի աշխուժացմանը, ներդրումների հոսքի խթանմանը. ըստ էության՝ հենց այս նպատակներին հասնելու համար է կոչված Աբրահամյանի կողմից կազմակերպված համաժողովը, որի վերջնական նպատակը ոչ միայն նույն արտագաղթին նպատսող գործոնների չեզոքացումն է, այլև երկրում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն հակառակ երևույթի՝ ներգաղթի աճին:
Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝ գերխնդիրը ոչ թե արտագաղթի ուղղակի կասեցումն է, այլ ներգաղթ կազմակերպելը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր լինելու երկարաժամկետ հեռանկարում լուծել թիվ մեկ գերխնդիրներից մեկը: Իսկ ներգաղթ կազմակերպելն, ինչպես հասկանալի է, միայն բարի ցանկության հարց չէ. համապատասխան պայմաններ են անհրաժեշտ, տնտեական իրական աճ, որպեսզի մարդիկ հետ գան ու հետ գալուց հետո էլ չկանգնեն փաստի առաջ. պարզ քարոզչությամբ ու հայրենասիրական կենացներվ լուծվող հարց չէ սա: Եվ վերջապես, ինչպես Արա Աբրահամյանն էր Սոչիի երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19–րդ փառատոնին Հայաստանից մասնակից մի խումբ երիտասարդների հետ իր՝ հոկտեմբերի 4-ի հանդիպմանը դիպուկ կերպով նկատել, Հայաստանի իրական ներուժը թաքնված է նրա երիտասարդ սերնդի մեջ, ու ուր էլ հայ երիտասարդը լինի, ուսանի, ձեռք բերի հմտություններ,պարտավոր է իր այդ հմտություններն ու մասնագիտական փորձը ծառայեցնել հայրենիքին:
Այս իմաստով նկատենք,որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն, ըստ էության, նախևառաջ կոչված է ընձեռել մարդկանց հնարավորորւթյուն, համապատասխան պայմաններ ստեղծել հենց Հայաստանում կատարելապես ինքնադրսևորվելու համար:
Կասկածից վեր է, որ մենք ի վերջո հաջողելու ենք ու Հայաստանը կարողանալու է իրական ճեղքում ապահովել, դուրս գալ բաց աշխարհ, քանի որ մենք օբյեկտիվորեն ունենք այդ ներուժն ու մարդկային ռեսուրսը, տաղանդը: Պարզապես մնում է միայն խելամտորեն վարվել ունեցածի հետ ու աշխարհին ներկայացնել մեր հնարավորությունները. սա է զարգացման ու առաջընթացի միակ բանաձևը:
Էռնեստ Ջանփոլադյան

Դուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված