ԻԳԻԼ-ը խոշոր ահաբեկչություն էր ծրագրել Կիրկորովի համերգին
ԱշխարհԱնցած շաբաթ ձերբակալված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման Մախաչկալայի բջջի անդամները ծրագրել էին հարձակում իրականացնել հուլիսի 6-ին Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ։ Ահաբեկչության փորձն անհայտ պատճառով խափանվել է։ Այս մասին RBC-ին պատմել է Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ աղբյուրը։
Հաղորդվում է, որ գրոհայինները պատրաստվել են հարձակում իրականացնել երեք դիպուկահարային հրացանների օգնությամբ։ Բացի այդ, նույն օրը բջջի պարագլուխն առաջարկել է գրոհայիններին ուղևորվել Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի քաղաքային այգի և այնտեղ հարձակվել ոստիկանության աշխատողների վրա՝ նրանցից զենք խլելու նպատակով։ Դանակներով ու կացիններով զինված անդամներին չի հաջողվել հարձակվել ոստիկանների վրա, քանի որ այգին բազմամարդ է եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք հարձակումների շարք էին պատրաստել, այդ թվում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների վրա։
Հիդիրնաբի Կազուևն ու Սամիր Իբրահիմովը հանդիսանում են ծագումով Դաղստանից։ Հարցաքննության ժամանակ նրանք հայտնել են զենքի գաղտնի թաքստոցների մասին, որոնց պարունակությունն իրավապահներն առգրավել են։