Հայերեն


Տղամարդն առևանգել է նախկին ընկերուհու որդուն՝ մոր հետ սիրային կապը վերականգնելու համար

Հասարակություն

1in.am / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

42-ամյա Արտակին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհու 6-ամյա որդուն առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Գրիգորյանը 2016 թվականի մայիսին ծանոթացել ու ընկերացել է քրեական գործով անչափահաս տուժող Արթուր Հ.-ի մոր՝ Լալա Հ.-ի (անունները փոխված են) հետ:

Մինչև 2016 թվականի օգոստոսի կեսերը Արտակն ու Լալան ընկերություն են արել, բայց Լալայի նախաձեռնությամբ նրանց կապը խզվել է: Լալան չի ցանկացել այլևս շփվել Արտակի հետ, իսկ Արտակն ամեն կերպ ցանկացել է հանդիպել Լալային ու հաշտվել:

2016 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արտակը գնացել է Լալայի՝ Մեծարենցի փողոցում վարձակալած տուն, նայել է տան պատուհանից ու տեսել է, որ Լալայի անչափահաս՝ 2010 թվականի մայիսին ծնված որդին՝ Արթուրը, քնած է մահճակալին, իսկ Լալան տանը չէ:

Նպատակ ունենալով ամեն գնով հանդիպել Լալային՝ Արտակը որոշել է առևանգել նրա անչափահաս որդուն և այդ կերպ ստիպել, որ Լալան հանդիպի իր հետ:

Արտակը Լալայի վարձած տան տիրոջ մոտ է գնացել, խաբել է՝ իբր Լալայի երեխան մենակ է, ինքը եկել է, որ մնա երեխայի մոտ: Տանտիրոջից վերցրել է բանալին, մտել է տուն: Արթնացրել է երեխային, ասել է, թե նրան տանում է «լավ տեղ», այնտեղ է գալու նաև մայրիկը:

Երեխան ճանաչում էր Արտակին, հավատացել է նրան, հագնվել ու գնացել է նրա հետ:

Արտակը, ըստ մեղադրանքի, երեխային այսպես առևանգել ու տեղափոխել է Եղվարդ՝ ընկերոջ տուն՝ վերջինիս ասելով, թե ընկերուհու որդին է, նրան բերել է մոր գիտությամբ:

Արտակը հեռախոսով խոսել է Լալայի հետ, պահանջել է, որ նա անձամբ գնա Եղվարդ՝ երեխայի հետևից, այլապես ինքը երեխային չի վերադարձնի:

Լալան վախեցել ու դիմել է ոստիկանություն:

Արտակին բերման են ենթարկել, իսկ առևանգված երեխային հայտնաբերել ու վերադարձրել են մորը:

Առաջադրված մեղադրանքում Արտակ Գրիգորյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ծանոթացել ու ընկերացել է Լալայի հետ: Մոտ քսան օր իրենք համատեղ ապրել են, նպատակ են ունեցել ամուսնանալու: Ինքը ծանոթացել է նաև Լալայի անչափահաս որդու՝ Արթուրի հետ: Իրեն ճանաչել է Լալայի տանտերը:

2016 թվականի օգոստոսի կեսերին ինքն ու Լալան վիճել են, իրենց հարաբերությունները լարվել են: Ինքը փորձել է հանդիպել ու հաշտվել, բայց Լալան մերժել է:

Օգոստոսի 25-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում ինքը գնացել է Լալայի վարձած տան մոտ: Տեսել է, որ տան լույսը վառած է: Պատուհանից նայել ու տեսել է, որ երեխան տանը մենակ է, նա մահճակալին պառկած-քնած էր: Ինքը որոշել է երեխային իր հետ տանել, որ նա մենակ չմնա:

Այդ նպատակով գնացել է տանտիրոջ մոտ, ասել է, թե Լալան տանը չի, իսկ երեխան մենակ է: Խնդրել է, որ տանտերը բանալին տա, ինքը դուռը բացի ու երեխայի մոտ մնա:

Տանտերը, որ իրեն ճանաչում էր որպես Լալայի ընկերոջ, վստահել ու բանալին տվել է:

Ինքը բացել է դուռը, ներս է մտել: Երեխային արթնացրել, ասել է, թե «լավ տեղ» են գնում, որտեղ ուրիշ երեխաներ էլ կան, այնտեղ է գալու նաև մայրիկը: Այդ ընթացքում ինքը մի քանի անգամ զանգել է Լալային, բայց նա անհասանելի է եղել:

Երեխան հավատացել է իրեն ու համաձայնել է: Նա հագնվել է, իրենք միասին տանից դուրս են եկել տանից:

Պատահական մեքենա է կանգնեցրել, գնացել են Եղվարդ՝ իր ընկերոջ տուն: Այնտեղ ինքը ներկայացրել է, որ Արթուրը իր ընկերուհու որդին է:

Երեխան խաղացել է ընկերոջ երեխաների հետ ու քնել է: Գիշերը Լալան անծանոթ հեռախոսահամարից զանգել է իրեն ու պահանջել է վերադարձնել երեխային:

Ինքը պատասխանել է, որ երեխան քնած է, ճանապարհին կարող է մրսել: Ինքն առաջարկել է, որ Լալան անձամբ գա երեխայի հետևից, որպեսզի իրենք կարողանան խոսել իրենց հարաբերությունների մասին: Լալան համաձայնել է, բայց նրա փոխարեն եկել են ոստիկանները…

Ինքը Լալայի երեխային առևանգելու նպատակ չի ունեցել, այդ հանգամանքը Լալային հանդիպելու պատրվակ չի դարձրել, իսկ երեխային իր ընկերոջ տուն է տեղափոխել, որ երեխան տանը մենակ չմնա:

Արտակ Գրիգորյանն ասել է, թե իր կարծիքով՝ իր սխալը կայանում է նրանում, որ երեխային տեղափոխելուց առաջ նրա մայրիկին պետք է այդ մասին տեղեկացներ:

Նախաքննական ցուցմունքում Արտակն ընդունել է, որ Լալայի առաջ պայման է դրել՝ անձամբ գալ երեխայի հետևից, բայց Լալան հրաժարվել է: Ինքն էլ ասել է՝ մինչև նա անձամբ չգա Եղվարդ, ինքը երեխային չի վերադարձնի: Հաջորդ օրն իրեն ոստիկանները բերման են ենթարկել ընկերոջ տան մոտից:

Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, նույն ինքը՝ Արտակի նախկին ընկերուհի Լալան հայտնել է, որ խզել էր հարաբերությունները Արտակի հետ ու չէր ցանկանում նրա հետ հանդիպել:

2016 թվականի օգոստոսի 24-ին ինքն իր վեցամյա որդուն «Հայ օգնության ֆոնդին» պատկանող աջակցության կենտրոնից տարել է իր վարձակալած տուն:

Հաջորդ օրն ինքն աշխատանքի պիտի գնար: Կեսօրին զանգել է իր ծանոթ Արսենին ու խնդրել է , որ նա երեկոյան գնա երեխայի մոտ, որպեսզի երեխան մենակ չմնա: Արսենը խոստացել է գործերը վերջացնելուն պես գնալ:

Օգոստոսի 25-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում ինքը երեխային թողել է տանը, դուռը դրսից փակել է բանալիով ու գնացել է աշխատանքի:

Կեսգիշերին մոտ Արսենը զանգել է իրեն ու ասել է, թե մոտեցել է իր տանը, պատուհանից նայել է, բայց երեխան տանը չէ:

Ինքը խնդրել է, որ նա ավելի ուշադիր նայի, բայց Արսենը նայել ու նորից ասել է, թե երեխան տանը չէ:

Ինքը խնդրել է, որ նա գնա տանտիրոջ մոտ, խնդրի դռան բանալին, ներս մտնի ու գտնի երեխային: Արսենը տանտիրոջ մոտ է գնացել, բայց վերջինս ասել է, թե մի տղամարդ էր եկել, ով Լալայի տուն գնում-գալիս էր, բանալին վերցրել ու գնացել է երեխայի մոտ, որ երեխան մենակ չմնա: Տանտերն ասել է՝ քանի որ ինքը ճանաչում էր այդ տղամարդուն, հավատացել է, որ Լալան տեղյակ է, ու տվել է բանալին:

Ըստ Լալայի՝ ինքը միանգամից հասկացել է, որ այդ տղամարդը Արտակն է եղել: Նրանից բացի՝ իր տուն ուրիշ տղամարդ չի այցելել: Ինքը զանգել է Արտակի հեռախոսին, բայց այն անջատված էր:

Մի քանի ժամից Արտակն իրեն զանգել ու ասել է, որ երեխան մոտն է, մինչև ինքն անձամբ չգնա Եղվարդ, երեխային չի վերադարձնի: Ինքը դիմել է ոստիկանություն, քանի որ վախենում էր Արտակի հետ հանդիպելուց:

Լալան ասել է, թե երեխային առևանգելով՝ Արտակը նպատակ է ունեցել հանդիպել իր հետ և շարոնակել իրենց հարաբերությունները:

Այս գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թվականի ապրիլի 28-ին, Արտակ Գրիգորյանը, ում խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին, թաքնվել, չի ներկայացել դատական նիստերին: Դատարանը նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, իսկ խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխել, խափանման միջոց է ընտրել կալանքը:

Արտակ Գրիգորյանը հայտնաբերվել է 2017 թվականի հունիսի 8-ին և կալանքի տակ է առնվել: Քրեական գործի կասեցված վարույթը վերսկսկվել է:

Դատարանը Արտակ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել անչափահաս երեխային առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 8-ից:

Դուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված