Հայերեն

Տները էժանանում են

Տնտեսություն

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել է անցած 10 տարիների նվազագույն մակարդակին: Ըստ ՀՀ պետական կադաստրի տվյալների՝ ներկայումս Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին գինը մոտ է 500 դոլարին:

Անցած 10 տարիների ընթացքում բնակարանների գինը նվազել է ավելի քան 43 տոկոսով:

Այս տարվա առաջին կի­սամյակում Երևանում ան­շարժ գույքի գինը հասել է իր տասնամյա նվազագույ­նին: Բնակարանները այսքան էժան չեն եղել նույ­նիսկ 2008-2009 թթ. ճգնա­ժամից հետո, երբ բնակչու­թյան գնողունակությունը կտրուկ նվազեց:

Հաշվարկների պարզության հա­մար վերցրել ենք Երևանի Շենգավիթ համայնքում բազմաբնակա­րան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը, որը ան­ցած 10 տարիներին արձանագրել է ՀՀ պետական կադաստրի կոմի­տեն: Շենգավիթ համայնքում բնակարանների գինը Երևանի բոլոր համայնքներում արձա­նագրված գների միջինին շատ մոտ է: Մեկ քմ-ի ամենա­բարձր միջին գինն անցած տարի­ների ընթացքում արձանագրվել է 2008 թվականի առաջին կիսամ­յակում՝ մեկ քմ-ի գինը կազմել է 892 դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազ­մել է ընդամենը 510 դոլար: Փաս­տորեն 2008 թվականի համեմատ բնակարանները Հայաստանում էժանացել են մոտ 43 տոկոսով:

Բայց պետք է նկատել, որ որոշա­կի ժամանակահատվածներում բնակարանների գները եղել են, պատկերավոր ասած՝ «կեղծ»: Օրի­նակ, 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամը հարվածեց ՀՀ տնտեսությանը և Հայաստա­նում պաշտոնապես գրանցվեց մոտ 15 տոկոս տնտեսական ան­կում, բնակարանները փոքր-ինչ էժանացան 892 դոլարից հասնելով 712 դոլարի: Եթե 2008 թվականին կադաստ­րում գրանցվել էր 8642 գործարք, ապա 2009 թվականին գործարքների թիվը գահավիժել է ավելի քան 33 տոկոսով՝ հասնելով 5752-ի:

Այ­սինքն՝ բնակարանների գինը իներ­ցիայի հետևանքով քիչ է էժանացել, ինչն էլ բերել է պահանջարկի կտ­րուկ նվազմանը: Դա բերել է նրան, որ 2010 թվականին բնակարաննե­րն ավելի են էժանացել՝ մեկ քմ-ի գի­նը դարձել է 664 դոլար, ու դա հան­գեցրել է պահանջարկի որոշակի վերականգնման գործարքների թիվն աճել է մինչև 7733-ի: 2011-ին բնակարաններն ավելի են էժանացել. 627 դոլար, ու դրա շնորհիվ բնակարաններն ավելի ակտիվ են գնել ու վաճառել՝ գործարքների թիվը հասել է 8480-ի:

Մի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ բնակարանների առուվաճառքների աշխուժությունը կախված է գնից, ինչը լրիվ բնական է»:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված