Սերժ Սարգսյանի քաղաքական կտակը
ՔաղաքականությունԱռաջին / Ժնևում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունն, ըստ էության, այնպիսին է, որ նախագահներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում փրկել սեփական քաղաքական դեմքը: «Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, ինչով փորձ է արվել լակոնիկ նախադասության մեջ ներդաշնակեցնել հայկական և ադրբեջանական օրակարգերը: «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- ասված է ամփոփիչ հայտարարության մեջ:
Իհարկե, «կառուցողականությունը» տվյալ դեպքում հարաբերական հասկացություն է և առավելապես վերաբերում է ոչ թե կարգավորման բովանդակությանը վերաբերող առաջընթացին, այլ, ըստ էության, նկարագրում է այն բարենպաստ միջավայրը, որում անցել են Սարգսյան-Ալիև բանակցություններն ու առանձնազրույցը: Նույնիսկ տարածված լուսանկարները, որտեղ արտացոլված են երկու նախագահների տրամադրությունները, հույս են ներշնչում, որ գոնե առաջիկայում շփման գծում կպահպանվի հարաբերական խաղաղությունը, ինչը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Եթե նույն բարձր տրամադրությամբ նախագահները վերադառնան հայրենիք և այդ դրական ֆոնը փորձեն տարածել հակամարտության վրա, ապա նույնիսկ այդ դեպքում Ժնևի հանդիպումը կարելի է դրական և մոտիվացված լինել:
Մենք առայժմ ծանոթ չենք ադրբեջանական կողմի գնահատականներին: Համենայնդեպս, մինչև այս պահը Իլհամ Ալիևը կամ Էլմար Մամեդյարովը չեն հնչեցրել հրապարակային գնահատականներ, սակայն խոսել է Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ Հայաստանի նախագահի խոսքում բացակայել են դիվանագիտական «փոխհրաձգության» շեշտադրումները, որոնք հայկական և ադրբեջանական գնահատականների առանցքն էին բառացիորեն մի քանի օր առաջ՝ մինչև Ժնևի հանդիպումը:
շարունակությունը՝ կայքում