«Դժվարն առաջին տարին է». Մովսես Երեմյանի կինը` ընտանիքի և նկարահանվելու մասին
LifeԴերասան Մովսես Երեմյանի կինը` Աննա Սիմոնյանը, այժմ ներկայանում է որպես դերասանուհի և հանդես է գալիս «Արմենիա TV»–ի նոր հեռուստասերիալում` «Նռան հատիկում»։ Սա Աննայի առաջին փորձն է խաղալ սերիալում։ Նրա խոսքով` ամուսնու ներկայությունը նկարահանման հրապարակում իրեն շատ է օգնում։ Tert.am Life–ն Աննայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանեկան կյանքի մասին։
–Աննա, սկսել եք խաղալ «Նռան հատիկ» հեռուստասերիալում` որպես դերասանուհի։ Ինչպե՞ս որոշեցիք ներկայանալ այս ոլորտում, ի՞նչ կերպարով եք ներկայանում։
– Առաջարկը ստացա պրոդյուսեր Դիանա Գրիգորյանից։ Ես Մովսեսի հետ գնացել էի նկարահանման, ինձ նկատեցին և առաջարկեցին խաղալ սերիալում։ Մեծ սիրով համաձայնեցի, շատ ուրախ էի, որ հենց Մովսեսի հետ եմ խաղալու։ Ինձ համար դա շատ կարևոր է։
Մարմնավորում եմ Մալենային, որը գլխավոր կերպարի` Մովսեսի հերոսի հարսնացուն է։ Կերպարն ինձ դուր է գալիս, հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող կերպար է` խելոք աղջիկ է, որը ստատուսով բարձր ընտանիքից է։ Կարծում եմ` սիրվելու նախադրյալներ ունի։
–Առաջին անգամ եք ներկայանում որպես դերասանուհի։ Ի՞նչ բարդությունների եք բախվում։
–Սա իմ խաղալու առաջին փորձն է, սակայն մասնագիտական կրթություն ունեմ։ Կրթությունս ստացել եմ ԱՄՆ–ում` Դրամատիկ և երաժշտական համալսարանում։ Փորձի պակաս ունեմ, քանի որ խաղացել եմ միայն թատրոնում, այն էլ` անգլերենով։ Ինձ համար բարդ է, քանի որ թե՛ հայերենի հետ կապված խնդիրներ կան, թե՛ տեսախցիկի հետ աշխատանքն է նոր, սակայն ամեն ինչ անում եմ` այս հարթակը ճիշտ օգտագործելու և ավելի զարգանալու համար։
մանրամասն՝ կայքում