«Գահերի խաղը» սերիալից դերասան է մահացել
LifeԲրիտանացի դերասան Ռոյ Դոտրիսը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում իմաստուն Գալինի դերը կատարելու համար, մահացել է 94 տարեկանում: Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով դերասանի ընտանիքին:
![]()
Նշվում է, որ Դոտրիսը նաև հայտնի է եղել «Ամադեուս» ֆիլմում Լեոպոլդ Մոցարտի դերը կատարելու համար:
Դրանից բացի` դերասանը մասնակցել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի աուդիոտարբերակների ձայնագրությունում: