«Ռուսական ռուլետկա». Սերժ Սարգսյա՞նն է լինելու վերջինը, թե Ալիեւը
ՔաղաքականությունԼրագիր / ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն Առավոտի հետ զրույցում նշել է, որ Եվրամիության երկու անդամ փորձում են Բրյուսելի Արեւելյան գործընկերության Վեհաժողովից առաջ հասնել Վեհաժողովի հռչակագրում Արցախի մասով ադրբեջանանպաստ ձեւակերպումների, իսկ եվս երեք անդամ պետություն էլ դեռեւս չեն թարգմանել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել այդ Վեհաժողովում:
Վեհաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: Եթե դրա հռչակագրում տեղ գտնի Արցախի խնդրում ադրբեջանանպաստ որեւէ ձեւակերպում,- իսկ դա կարող է լինել տարածքային ամբողջության մասին ամրագրումը, որը օրեր առաջ Եվրամիության պատվիրակությունից փաստացի պահանջում էր Ալիեւը՝ սպառնալով դուրս գալ Եվրոպայի խորհրդից,- ապա դա կարող է բերել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման տապալման: Ստորագրման տապալման կբերի նաեւ այն, որ համաձայնագիրը թարգմանված չլինի ԵՄ բոլոր անդամ պետությունների լեզուներով:
Նախօրեին փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն էր Ազատություն ռադիոկայանին հայտնել, որ հավանաբար ԵՄ-ն չի հասցնի թարգմանության տեխնիկական մասը, եւ համաձայնագրի ստորագրումը կտեղափոխվի դեկտեմբեր:
շարունակությունը՝ կայքում