Որ դիրքում կխաղա Հենրիխ Մխիթարյանը
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում հոկտ․ 18-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ըստ ամենայնի հանդես կգա 4-3-2-1 խաղային սխեմայով: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում Բային և Լինդելոֆը: Աջ եզրում կխաղա Վալենսիան, իսկ ձախից՝ Յանգը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Մատան, իսկ ձախ եզրում կխաղա Ռեշֆորդը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն:
«Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: