Ալիեւի առաջին արձագանքը Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ
ԱշխարհԱդրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը որոշվել էր, որ բացի համաձայնեցված պահերից, առայժմ հայտարարություններ չեն արվելու: Չնայած դրան, Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը: «Գոնե ամաչեր համանախագահներից», գրել է նա:
Մամեդովը նկատի ունի շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նա ասել է, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի լինելու Ադրբեջանի մաս:
«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Ադրբեջանի նախագահը... շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», ասել էր Սերժ Սարգսյանը: