Ավտովթարից մահացածը Վանաձորի ծննդատան բժիշկն է
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածը Վանաձորի ծննդատան բժիշկ Արսեն Բալայանն է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։
Վարորդին քաղաքացիներն ու Սեւանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սեւանի հիվանդանոց, որտեղ, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։