Դեսպանը խփեց 10-ին
ՔաղաքականությունԱռաջին / Մենք ուզում ենք, որ հասարակ քաղաքացին զգա, որ մեր համագործակցությունը արդյունք է տալիս, երեկ Երևանում հայտարարել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսին, որը Հայաստանում իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սվիտալսկին ասել է, որ այդ համակարգի շահառուն քաղաքացին է, և դրա շնորհիվ նա կզգա Հայաստան-ԵՄ գործակցության առարկայական արդյունքը:
Էլեկտրոնային կառավարման համակարգը դիտարկվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, պետական կառավարման համակարգի էֆեկտիվության բարձրացման շրջանակում: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններում ներդրված այդօրինակ էլեկտրոնային տեխնոլոգիաները ամեն ինչ չէ, որ հարթել են կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ, սակայն այն, որ դրանք բարձրացնում են էֆեկտիվությունն ու նպաստում քաղաքացու համար հարմարավետությանը՝ անկասկած է:
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը շատ ավելի լայն և խորը համատեքստ ունի, որ շոշափվում է Սվիտալսկու հայտարարությամբ: Հայաստանի քաղաքացին պետք է տեսնի Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման կոնկրետ, առարկայական արդյունք, զգա այն իր մաշկի վրա, շոշափի, թե այդ հարաբերության խորացումից ինչպես է փոխվում իր կյանքը, դառնում առավել իրավական, առավել պաշտպանված, առավել հարմարավետ, առավել արդյունավետ և արդարացի: Սա Հայաստան-ԵՄ գործակցության, այսպես ասած, Աքիլլեսյան գարշապարն է եղել միշտ: Այդ գործակցությունն անցել է Հայաստանի հասարակ, շարքային քաղաքացու կողքով, անգամ երբ գնացել է ոչ կառավարման սեկտորի ուղղությամբ:
շարունակությունը՝ կայքում