Շուկայում վաճառականները մերկացրել և ծեծել են գողության մեջ մեղադրվող կնոջը
ԱշխարհՈւզբեկստանի շուկաներից մեկում առևտրականներն ինքնադատաստանի են ենթարկել կնոջը, ում կասկածել են գողության մեջ։ Տեսագրությունը հայտնվել է Facebook սոցցանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի կանայք պատռում ենթադրյալ հանցագործի հագուստը, քարշ տվել մազերից բռնած, հարվածել ձեռքերով ու ոտքերով, ինչից հետո փորձել են նրան տաղավարից վռնդել փողոց։
Այդ պահին իրավիճակին միջամտել է շուկայի մեկ այլ աշխատակից, ով կարողացել է հանդարտեցնել կրքերը։ Արդյունքում կասկածյալին վերադարձրել են հագուստն ու թույլ տվել հեռանալ։