Իսպանիայում և Պորտուգալիայում զոհերի թիվը հասել է 45-ի
ԱշխարհԱռնվազն 45 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերը եւ Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արեւմուտքը ճարակած հրդեհների հետեւանքով:
Այդ մասին հայտնել է TSF պորտուգալական ռադիոկայանը: Բացի այդ, 71 մարդ վերքեր է ստացել Պորտուգալիայում, որտեղ հրդեհները մոլեգնում են անցած շաբաթվա վերջից: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ավելի վաղ անհայտ կորած համարվող յոթ հուգուց վեցին հաջողվել է փրկել: Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված հրդեհի զոհերի համար:
Գալիսիայում հրդեհների զոհ է դարձել 4 մարդ: Ինչպես հայտնել է Euronews հեռուստաալիքը, հոկտեմբերի 17-ին տեղացած անձրեւներն օգնեցին վերջապես տեղափակելու բնական հրդեհները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: