19-ամյա աղջիկն իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 4 ժամ առաջ
ԱշխարհՀարավային Յորքշիրից 19-ամյա Քոնի Ուինթոնը կասկած անգամ չի ունեցել հղիության վերաբերյալ և պատրաստվել է հերթական երեկույթի, երբ հանկարծ նրա մոտ կծկումներ են սկսվել։
Քոնին կարողացել էր ֆիթնեսի շնորհիվ մոտ 20 կգ նիհարել, սակայն դժվարութամբ կորցրած կիլոգրամները սկսել են վերադառնալ, և նա մտածել է, որ դա կտրուկ նիհարելու հետևանքն է։ Նա բացարձակապես գլխի չէր ընկել, որ կրծքի տակ երեխայի է կրում։ Նա դեռահասի սովորական կենսակերպ է վարել՝ ալկկոհոլ, խնջույքներ և այլն։
Մի անգամ նա որովայնի ստորին հատվածում ցավ է զգացել և դիմել բժշկի։ Բժիշկը հետազոտել է նրան՝ կասկածելով միզապարկի ինֆեկցիա, սակայն փոքրիկի սրտխփոց լսել։
Աղջիկը հղիության ողջ ընթացքում չի ունեցել ո՛չ տոքսիկոզ, ո՛չ տրամադրության անկում, ո՛չ շարժ որովայնում։ Հղիության մասին իմանալուց 4 ժամ անց նա ծննդաբերել է և որդի ունեցել։
19-ամյա Քոնին ու նրա ընկերը՝ հասակակից Լիամն իրենց երջանիկ են զգում որդու՝ Սեթի հետ։