Քարդաշյանի ամեհի հետույքը լռվել է իռլանդական քարանձավի քարերի արանքում
LifeՔիմ Քարդաշյանի դիետան նրան չի օգնել: Հարսանիքից հետո Քիմն ու Քանիեն մեղրամիսն անցկացնելու համար մեկնել են Իռլանդիա: BBC-ի փոխանցմամբ, զույգը Քորքի օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով, որպեսզի բոլորից հեռու 5 օր ժամանակ անցկացնի: Իռլանդական մամուլի փոխանցմամբ, զույգը Castlemartyr Resort շքեղ հյուրանոցում նախագահական լյուքսն է վարձակալել եւ 10 այլ սենյակ:
Հյուրանոցից ոչ հեռու գտնվում է Էլվի քարանձավը, որը հայտնի է քարերով եւ քարանձավի ներսում թափվող ջրվեժով:
Ըստ Waterford Whispers News-ի, Քիմի հետույքը մնացել է այդ քարերի արանքում եւ նրան հնարավոր չի եղել դուրս բերել, ստիպված դիմել են փրկարարական ջոկատի օգնությանը: