Աղվան Հովսեփյանի դեսանտը Բաղրամյան 26-ում
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի եւ Բելառուսի Քննչական կոմիտեների նախագահներին, որոնք Հայաստան են եկել աշխատանքային այցով եւ Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվել են խորացնել գործակցությունը կոմիտեների միջեւ:
Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կառույցների ղեկավարների այցը Հայաստան ուշագրավ է Սերժ Սարգսյանի այցի ֆոնին, որ օրերս նա կատարել էր Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ բավական նրբորեն, բայց փաստացի անվստահություն էր հայտնում Աղվան Հովսեփյանին եւ նրա գլխավորած կառույցին, ակնարկելով, որ Քննչական կոմիտեն իր պատասխանատվությունը փորձում է թաքցնել դատախազների, դատարանների եւ ոստիկանության հետեւում:
Միեւնույն ժամանակ, Սարգսյանը համակարգում աշխատանքի եւ բարձրաստիճան պաշտոնավարման տասնամյակների փորձառություն ունեցող Աղվան Հովսեփյանի ենթականերին ասում էր, թե ինչպես պետք է աշխատել: Իսկ դա նշանակում է ասել, որ Աղվան Հովսեփյանը ճիշտ չի աշխատեցնում կառույցը կամ ճիշտ ուղղություն չի տալիս կառույցի աշխատանքին:
շարունակությունը՝ կայքում