Ի՞նչ է նշանակում լինել եվրոպացի
Հասարակություն«Առավոտ» / Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ե՛ւ ցավալի է, ե՛ւ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց եւ սարքել հերթական «մայդանը»: Հետեւաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ այդ ընտրությունը եվրոպական է միայն արտաքին դրսեւորումներով: Ես հակված եմ երկրորդ պատասխանին: Եվրոպացի լինելը հրաշալի է: Բայց եկեք մտածենք, թե ինչ է դա իրականում նշանակում: Դժվարանում եմ այս պահին ձեւակերպել, բայց կարող եմ մոտենալ խնդրի հակառակ ծայրից: Կարելի է լինել եվրոպացի եւ չունենալ առանց վիզաների ռեժիմ Եվրամիության հետ: Կարելի է լինել եվրոպացի եւ անհարկի կռիվների մեջ չմտնել Ռուսաստանի հետ: Լինել եվրոպացի եւ չողջունել միասեռականության քարոզչությունը: Լինել եվրոպացի եւ նվիրված լինել քո ընտանիքին: Լինել եվրոպացի եւ եղբայր համարել հարեւան իրանցիներին: Կարելի է լինել եվրոպացի եւ հպարտանալ, ու դու հայ ես, Հայաստանի քաղաքացի: Լինել եվրոպացի եւ գնահատել դարերի ընթացքում քո ժողովրդի ստեղծած հոգեւոր արժեքները: Մի խոսքով՝ այն, ինչ որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության եւ նրա տեղացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաեւ այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են, երբեմն համընկնում են, բայց որեւէ կապ չունեն իրական եվրոպական արժեքների հետ: Եվ մեր «բախտակիցների», հետխորհրդային պետությունների փորձը հենց դա է ցույց տալիս:
շարունակությունը՝ կայքում