Տեսանյութ․ օդանավը վթարային վայրէջքի ժամանակ բախվել է երկու մեքենայի
ԱշխարհԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Պիտերսբերգ քաղաքում թեթև շարժիչով օդանավը վթարային վայրէջք է կատարել ճանապարհին և բախվել երկու մեքենայի, այս մասին տեղեկանում ենք տեղի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջից:
Սկզբում ոստիկանները հայտնել են ինքնաթիռի և մի մեքենայի բախման մասին, ավելի ուշ հաղորդվել է, որ այն բախվել է երկու մեքենայի:
Միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնք ստացել են համապատասխան բուժօգնություն:
Երեք մարդ հոսպիտալացվել է, թեև նրանց կյանքին վտանգ չի սպառնում: