Վարչապետի երրորդ թեկնածուն. որտեղից է գալիս քար լռությունը
ՔաղաքականությունԱռաջին / Թեև ֆորմալ առումով Հայաստանի կառավարման մոդելի փոփոխությունը իշխանության խնդրում առանցքային է դարձրել խորհրդարանական մեծամասնության ինստիտուտը, այդուհանդերձ ակնհայտ է, որ Սահմանադրությամբ նախատեսված առաջին դեմքի վարչապետական պաշտոնը չի կարող բառի բուն իմաստով լինել տեխնիկական և անկասկած արտացոլելու է իշխանական հիերարխիայի պատկերը:
Այդ տեսանկյունից 2018-ի վարչապետի հարցն, իհարկե, իշխանության հարցի համար վճռորոշ չէ, վճռորոշը մեծամասնության ստատուս քվոն է, բայց ժամանակի ընթացքում կարող է և թերևս անխուսափելիորեն լինելու է վճռորոշ այդ մեծամասնությունը կառավարելու համար: Ըստ այդմ՝ վարչապետի հարցն անկասկած մնում է նշանակալի, և ինտրիգը մնալու է մինչև վերջ՝ կա՛մ որպես իշխանության նոր ստատուս քվոյի, կա՛մ նոր ստատուս քվոյի համար պայքարի նոր փուլի ինդիկատոր:
Այստեղ քննարկվող անունները շարունակում են մնալ երկուսը՝ Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան: Բայց նրանցից ով կլինի հարցից բացի, թերևս ավելորդ չի լինի հարցը, թե իսկ ո՞ւմ կարող է «խնամքով թաքցնել» Սերժ Սարգսյանը՝ պահելով նրան վարչապետի պաշտոնի առաջադրման համար՝ իր և Կարեն Կարապետյանի փոխարեն:
շարունակությունը՝ կայքում