Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍպորտԱլբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաեւ պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։