Պուտինը խոստովանել է Հայաստանի հանդեպ գործած մեղքը
ԱշխարհԼրագիր / Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը միջազգային փորձագիտական Վալդայ ակումբի ավանդական հավաքի ընթացքում ունեցած ելույթից հետո, պատասխանելով մոդերատորի առաջին հարցին, ակամա ուղերձ է հղել Հայաստանին, ու գուցե նաեւ Ադրբեջանին, ընդ որում հենվելով հրեական սուրբ գրքի կամ Մովսեսի գրքի՝ Թորայի վրա:
Պուտինը Վալդայ ակումբի իր ելույթում խոսել է աշխարհքաղաքական իրավիճակի մասին, կրկին ցույց տվել միջազգային հարաբերությունների էլիտար ակումբից դուրս մնալու կապակցությամբ իր փաստացի նեղացածությունը, խոսել այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ միջուկային խոշոր տերություն, միեւնույն ժամանակ անդրադարձել նաեւ գիտատեխնիկական, տեխնոլոգիական դարաշրջանի առանձնահատկություններին, մարտահրավերներին, նշելով, որ ներկայում տեխնոլոգիական արդիականացումը վճռորոշ է միջազգային հարաբերությունների, աշխարհակարգի համատեքստում:
Ելույթից հետո մոդերատորը հարցրել է, որ այդուհանդերձ, չնայած տեխնոլոգիական արդիականացման համաշխարհային բուռն ընթացքին, արդյոք անվտանգության բազային արժեքները չեն մնում տարածքն ու ժողովրդագրությունը:
շարունակությունը՝ կայքում