Վարդան Հարությունյանին պաշտոնանկությու՞ն է սպառնում
ՏնտեսությունPolitik.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի աշխատանքային գործունեությունից: Ասում են` նրան տվել են այդ պաշտոնը, որպեսզի փորձի կոտրել այն մոնոպոլիաները, որոնք կան ներկրման շուկայում, իսկ նա փորձում է սեփական մոնոպոլիան ստեղծել:
Սերժ Սարգսյանը իշխանական էլիտայի հարսանիքներից մեկի ժամանակ դժգոհել է նրա գործունեությունից և հայտարարել, որ երկար չի հանդուրժի Վարդան Հարությունյանի ինքնագործունեությունը: