Արմեն Ամիրյանը կնշանակվի նախարար
ՀասարակությունՆորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր ղեկավարած կաբինետում տեսնել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Politik.am-ի տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը չի վերանշանակվի նախարարի պաշտոնում: Նրան փոխարինելու կգա Արմեն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոյի նախկին տնօրենն է, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ: