3-ամյա երեխան հրազենով մարդ է սպանել
ԱշխարհԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել 3 տարեկան երեխայի հորը, ում հրամանով երեխան կրակելով մարդ է սպանել: Այս մասին հայտնում է Aiken Standard-ը:
Դեպքի ականատեսների խոսքով՝ 24-ամյա Թիմոթի Ջոնսոնը սպանվել է կրծքավանդակին կրակոցից: Զենքը եղել է 3 տարեկան տղայի ձեռքում:
Հետաքննությունը պարզել է, որ երեխայի հայրը՝ Էլբերտ Դևիսը, որդուն ատրճանակ է տվել և ասել է, որ իրենց բակում գտնվող մարդուն հետապնդի: