Աղջիկը 42 կմ վազել է բարձրակրունկով
ԱշխարհՆախկին պարուհին բարձրակրունկով մարաթոնը հաղթահարել է 7 ժամ 28 րոպեում եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում:
Այդ մասին հայտնել է UPI-ն: «Դե ինչ, աշխարհ, ես դա արեցի: Ինքս էլ ցնցված եմ, բայց դա իրապես տեղի ունեցավ»,- Instagram-ում գրել է Իրեն Սյուելլը ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի Չաթանուգա քաղաքից: Նա 42-կիլոմետրանոց տարածությունը երկու րոպեով ավելի արագ է հաղթահարել, քան նախկին ռեկորդակիրը: