ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին
ՏնտեսությունԱռաջին / Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:
Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեև այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որևէ էական նախաձեռնությամբ, և այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:
Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաև Հայաստան ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետև Հայաստանն ունի թե՛ կապիտալի, և թե՛ նաև ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարևոր է: Առավել ևս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:
շարունակությունը՝ կայքում