Ցտեսություն, օնլայն գնումներ. ԵՏՄ անդամ երկրների համար կսահմանափակվեն օնլայն առևտրի ծավալները
Աշխարհ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալները:
Այդ ամենը կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը ևս ԵՏՄ անդամ է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչև 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»: