Տեղի ունեցավ անխուսափելին
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ բանակցությանն այլընտրանք չկա: Հայաստանի իշխանությունն այլեւս չի խոսում բանակցությունը վերսկսելու իր իսկ պայմաններից, որ առաջ էր քաշել Սերժ Սարգսյանն անցյալ տարվա ապրիլի վերջին, եւ որոնք ըստ էության ընդունվեցին Վիեննայի հանդիպմանը: Իշխանությունն ասում է, որ դրանք մեր պայմանները չեն, այլ՝ համանախագահների: Բայց նույնիսկ այդ դեպքում չի ասում, որ բանակցությունը սկսելու է դրանք կատարելուց հետո: Իսկ այդ պայմանների կատարումը նշանակում է զինված միջադեպերի բացառում եւ իրական բանակցություններ:
Հայաստանի իշխանությունն ասում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցության, երեկվա սպանությունն էլ ցույց տվեց, որ չի հարգում որեւէ պայմանավորվածություն, որ Ադրբեջանն աննորմալ, բարբարոս պետություն է: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են գնում բանակցության: Իշխանությունն ասում է, որ դրան այլընտրանք չկա: Ավելի ճիշտ՝ այլընտրանքը պատերազմն է:
Հայաստանի կառավարությունը, վարչապետն ասում են, որ օպտիմալացումներին, վարկեր վերցնելուն, սոցիալական ծրագրերը կրճատելուն, աշխատավարձն ու կենսաթոշակը չբարձրացնելուն, թանկացումներին այլընտրանք չկա: Ավելի ճիշտ՝ այլընտրանքը փաստացի դեֆոլտն է:
շարունակությունը՝ կայքում