Հայ գործարարը Ռուսաստանում կրակոցներ է արձակել. կա 2 զոհ
ԱշխարհՌուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց 3 հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդ մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով՝ 2 մարդ զոհվել է, մեկը` վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է KM-ը:
Հաղորդվում է, որ զոհվածները 27-28 տարեկան երիտասարդներ են Միսակ և Ռուսլան անուններով: Նշվում է, որ հրաձգությունը կազմակերպել են Սերգեյ Ելիզարյանցն ու Գագիկ Եսայանը, ավելի ուշ կասկածյալների թվին ավելացել է նաև Դենիս Շեվչենկոն:
Պարզվել է, որ Սերգեյ Ելիզարյանցը բիզնեսմեն է: