Դրվագ Վանո Սիրադեղյանի կյանքից
Քաղաքականություն
1992-96 թթ․ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը պատմել է․
«1995 թ․ սկզբին ձերբակալվել էր քրեական հեղինակություններից մեկը։ Մենք նամակ ստացանք, որ եթե այդ հեղինակությանը չազատեն` Վանո Սիրադեղյանի տղային կառեւանգեն: Նամակը հանձնել էին ինձ: Ես անհանգստացած փոխանցեցի այն Սիրադեղյանին։ Նա նամակը կարդալուց հետո ընդամենը ծիծաղեց ու գցեց մի կողմ: 15 րոպե հետո ինձ ասաց․ «Մնացած տղաները մնում են աշխատանքի վայրում, ես ու դու՝ երկուսով, գնում ենք այսինչ տեղը»: Դա այն տեղն էր, որտեղ ապրում էր տվյալ հեղինակությունը։ Մենք գիտեինք, որ այդտեղ ճանապարհը փակված էր, ու ահագին մարդ էր հավաքվել։ Գնացինք այնտեղ, մոտ 300 հոգի կար հավաքված, ամբողջ փողոցը փակել էին: Եղել ենք ես ու Վանո Սիրադեղյանը` երկուսով: Երբ Վանոն մոտեցավ հավաքվածներին` սկսեց զրուցել նրանց հետ։ 10 րոպե անց 300 հոգուց այդտեղ մնացին 12 հոգի: Նրանք էլ վերջում խնդրում էին, որ Վանո Սիրադեղյանը ընդառաջի իրենց, որպեսզի այդ հեղինակությանը հնարավորին չափ մեղմ պատիժ տան: Ոչ թե պահանջում էին ազատ արձակել, այլ խնդրում, որ մեղմ պատիժ տան․․․