Bye-bye, Անջելինա. Բրեդ Փիթը 21-ամյա աղջնակ է գտել
Lifeprivet.am / Երկրպագուները երկար ժամանակ է, ինչ քննարկում են Բրեդ Փիթի անձնական կյանքը: Շատերը կարծում էին, որ նա պատրաստվում է վերականգնել հարաբերությունները Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Սակայն ամեն ինչ ավելի հետաքրքիր է…
Այժմ 53-ամյա Բրեդ Փիթը հանդիպում է 21-ամյա բրիտանացի դերասանուհի Էլլա Փարնելի հետ: Նրանց միջև տարիքային տարբերությունը 32 տարի է:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք ծանոթացել են «Քաղցր դառնություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բրեդը սերիալի պրոդյուսերն է, իսկ Փարնելը՝ գլխավոր հերոսուհին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրեդ Փիթը այնպես է հրապուրվել աղջկանով, որ առանց մտածելու նրան առաջարկել է խաղալ գլխավոր դերը:
Ամենազվարճալին այն է,որ Փարնելը մանկության տարիներին Ջոլիի հետ խաղացել է«Մալիֆիսենտե» ֆիլմում:
Իսկ մեծ էկրանին Փարնելը հայտնվել է «Մի թող ինձ» ֆիլմով:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին բաժանվել են 2016-ի սեպտեմբերի 16-ին:
Ի՞նչ կարծիքի եք Բրեդ Փիթի նոր ընկերուհու մասին. գրեք մեկնաբանություններում: